Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ո՞վ սպա­նեց քեզ

Ո՞վ սպա­նեց քեզ
11.09.2020 | 00:54

…Մե­ծա­գույն հա­ճույ­քով պի­տի գրեի, որ կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում հմուտ կա­ռա­վար­ման ու բժիշկ­նե­րի ջան­քե­րով հաղ­թա­հար­ված է, վա­րա­կի շղ­թա­նե­րը՝ հատ­ված, մնում են միայն լո­կալ դեպ­քեր: Հպար­տու­թյուն պի­տի ապ­րեի մեր բժիշկ­նե­րի հա­մար, որ կա­րո­ղա­ցան մարդ­կանց կյանք վե­րա­դարձ­նել, ու չու­նե­ցանք հա­զարն անց մեր կո­րո­նա­գե­րեզ­մա­նո­ցը կամ ու­նե­ցանք մի քա­նի շի­րի­մով միայն: Շնոր­հա­կալ ու լա­վա­տես պի­տի գրեի, թե ինչ­պես ճիշտ ժա­մա­նա­կին ու ճիշտ տե­ղում կա­տար­ված քայ­լե­րով՝ իշ­խա­նու­թյու­նը, ի դեմս պա­րե­տա­տան, կա­րո­ղա­ցավ կո­րո­նաճգ­նա­ժա­մը դարձ­նել զար­գաց­ման շանս ու տն­տե­սու­թյան հնա­րա­վո­րինս ա­րագ վե­րա­կան­գն­ման խթան: Բայց, հա­տուկ դրու­թյու­նից կա­րան­տի­նի անց­ման այս շր­ջա­նում, հա­զիվ թե գտն­վի մի լրագ­րող, որ կա­րող է ա­ռանց ստե­լու դր­վա­տել ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ու կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քը կո­րո­նաճգ­նա­ժա­մի շր­ջա­նում՝ հաշ­վի առ­նե­լով կա­տար­ված սխալ­ներն ու կո­րո­նա­մա­հա­թի­վը, կո­րո­նա­վա­րա­կի տա­րած­ման մասշ­տաբ­նե­րը, կա­րան­տի­նի, լոկ­դաու­նի, տն­տե­սու­թյու­նը վե­րա­գոր­ծար­կե­լու փու­լե­րի ու բո­լոր ման­րա­մաս­նե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյու­նը, ո­րի մի­ջով ան­ցանք ու անց­նում ենք: Եվ ա­մե­նա­կարևո­րը՝ ա­նո­րո­շու­թյու­նը, ո­րի մեջ ապ­րում ենք: Ան­ժամ­կետ ա­նո­րո­շու­թյու­նը: Ինձ կա­ռար­կեն, որ աշ­խար­հի ոչ մի երկ­րում կա­ռա­վա­րու­թյունն ու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կա­տա­րյալ չեն գոր­ծել, պատ­րաստ չեն ե­ղել այս մասշ­տա­բի ու այս մա­կար­դա­կի պան­դե­միա­յի, և ոչ ոք ոչ մի տեղ չգի­տի՝ երբ է Covid-19-ը հե­ռա­նա­լու: Գու­ցե հա­մե­մա­տա­կան­ներ բե­րեն, ո­րոնք հա­վաս­տեն՝ Հա­յաս­տա­նում դրախտ է՝ այլ եր­կր­նե­րի դժոխ­քի հա­մե­մատ: Չեմ բա­ցա­ռում: Բայց դա չի նշա­նա­կում, որ մենք վա­տե­րի մեջ պի­տի լի­նենք լա­վա­գույ­նը, երբ կա­րող ենք լա­վե­րի լա­վա­գույ­նը լի­նել՝ հաշ­վի առ­նե­լով կա­տար­ված ծախ­սե­րը ու ներ­կա պատ­կե­րը: Եվ դա չի նշա­նա­կում, որ մենք, գոր­ծե­լով ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րի տրա­մա­բա­նու­թյամբ, հան­գել ենք այն կե­տին, երբ սկս­վում են հա­ջո­ղու­թյուն­նե­րը: Կո­րո­նա­վա­րակն ու կո­րո­նաճգ­նա­ժա­մը դար­ձան դա­ժան հա­յե­լի՝ տես­նե­լու մեր ան­կա­րո­ղու­թյու­նը՝ կա­ռա­վա­րել ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գը ու տն­տե­սու­թյու­նը ֆորս մա­ժոր­նե­րի ժա­մա­նակ ոչ թե այն պատ­ճա­ռով, որ այլ ելք չկար, այլ՝ մինչ օրս հրա­պա­րա­կա­յին պատ­ճա­ռա­բա­նու­թյուն չս­տա­ցած, չփաս­տարկ­ված, կա­մա­յա­կան քայ­լե­րի, ի­րա­վի­ճա­կի սխալ գնա­հա­տա­կա­նի, հետևա­բար սխալ եզ­րա­հան­գում­նե­րի ու այն չար­դա­րաց­վող հա­մա­ռու­թյան, ո­րով, ա­ռանց մաս­նա­գետ­նե­րի օգ­նու­թյա­նը դի­մե­լու, հանձն են ա­ռել ճգ­նա­ժա­մի կա­ռա­վա­րու­մը մի վար­չա­պետ, մի պա­րետ ու մի նա­խա­րար՝ խա­ղա­լով ժո­ղովր­դի ու պե­տու­թյան ճա­կա­տագ­րի հետ: Մինչ­դեռ աշ­խար­հի հզո­րա­գույն ու հարս­տա­գույն պե­տու­թյուն­նե­րը ստեղ­ծել են կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի ՄԱՍ­ՆԱ­ԳԻ­ՏԱՑ­ՎԱԾ ՈՒ ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԽՈՐ­ՀՈՒՐԴ­ՆԵ­Ր և ա­պա­վի­նում են դրանց: Մենք՝ ոչ: Մենք նույ­նիսկ այս ամ­բողջ ըն­թաց­քում ի զո­րու չե­ղանք կո­րո­նա­վի­րու­սից մա­հա­ցած­նե­րի հա­մար դիա­հեր­ձա­րան ու­նե­նալ: Թերևս հե­տա­գա դա­տա­կան գոր­ծըն­թաց­նե­րից խու­սա­փե­լու հա­մար միայն: Ա­յո, ես չեմ ու­զում հու­սա­հա­տու­թյուն սփ­ռել ու ա­նել­քու­թյան ա­փե­րին ծփծ­փալ, ես ու­զում եմ լա­վա­տես լի­նել ու լա­վա­տե­սո­րեն հա­վաս­տել, որ բո­լոր հա­մա­ճա­րակ­նե­րը ա­վարտ­վում են, ու կյան­քը շա­րու­նակ­վում է: Բայց՝ ի՞նչ գնով: ՈՒ այս հար­ցը տա­լու հա­մար պետք չէ լրագ­րող լի­նել, հե­րիք է փաս­տե­րը հա­մադ­րել, ու եզ­րա­կա­ցու­թյուն­ներն ի­րենց գի­նը ի­րենք կտան: Հա­յաս­տա­նում, որ­պես կա­նոն, եզ­րա­կա­ցու­թյուն­ներն ար­հա­մարհ­ված ժանր են, կամ ար­գել­ված, ո­րով­հետև հե­տո պի­տի փո­փո­խու­թյուն­ներ լի­նեն: Իսկ փո­փո­խու­թյուն­նե­րի մենք կամ ու­նակ չենք, կամ կա­րո­ղու­նակ, ի­մա՝ չգի­տենք ինչ ա­նել:
Եր­ջա­նիկ կլի­նեի ոչ միայն ես, ե­թե է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հայ­տա­րա­րեր, որ քա­ղա­քա­կան ո­րո­շում է կա­յաց­վել պե­տա­կան մաս­նա­բաժ­նով վե­րա­գոր­ծար­կել «Նաի­րի­տը», ու ծրագ­րում նաև այլ ձեռ­նար­կու­թյուն­ներ են, նպա­տա­կը աշ­խա­տա­տե­ղե­րի ստեղ­ծումն է ու մր­ցու­նակ ար­տադ­րանք հա­մաշ­խար­հա­յին շու­կա հա­նե­լը: Հե­ռան­կա­րում՝ մեծ քի­միա­յի վե­րա­դար­ձը և ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կա­յի զար­գա­ցու­մը: Ո­րով­հետև ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կան ա­մե­նա­մա­քուրն է ու ա­մե­նաէ­ժա­նը, իսկ ու­րա­նի ճեղ­քու­մից ա­ռա­ջա­ցած թա­փոն­նե­րը հնա­րա­վոր է օգ­տա­գոր­ծել նեյտ­րո­նա­յին ռեակ­տոր­նե­րում: ՈՒ՝ Հա­յաս­տա­նում սկս­վում է երկ­րորդ ա­տո­մա­կա­յա­նի կա­ռու­ցու­մը, ո­րից հե­տո Մե­ծա­մո­րի ԱԷԿ-ը կդառ­նա թան­գա­րան-ինս­տի­տուտ՝ ա­տո­մա­յին է­նե­գե­տի­կա­յի նա­խա­րա­րու­թյա­նը կից: Ո­րով­հետև, ե­թե ու­զում ես զար­գա­նալ, պի­տի գի­տու­թյու­նը աշ­խա­տի տն­տե­սու­թյան, տն­տե­սու­թյու­նը՝ գի­տու­թյան հա­մար: Դա է ճա­նա­պար­հը, ոչ թե ճա­նա­պարհ կա­ռու­ցե­լով տն­տե­սու­թյուն պա­հե­լը:

Մե­ծա­գույն հա­ճույ­քով ու շո­ղա­ցող հպար­տու­թյամբ պի­տի գրեի, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը հա­սա­րա­կա­կան ու մաս­նա­գի­տա­կան քն­նարկ­ման ներ­կա­յաց­րեց կր­թու­թյան նոր չա­փո­րո­շիչ­ներ, ո­րոնք հաս­տա­տում են հայ ինք­նու­թյան հա­զա­րա­մյա ար­ժեք­նե­րը՝ կենտ­րո­նում ու­նե­նա­լով ուս­ման ո­րակն ու ա­շա­կեր­տի՝ որ­պես կյան­քին պատ­րաստ ան­հա­տի ձևա­վո­րու­մը: Գի­տե­լի­քը՝ ու­նե­նա­լով ա­ռանցք ու ա­շա­կեր­տի մտա­ծե­լու կա­րո­ղու­թյան զար­գա­ցու­մը: Պի­տի դր­վա­տեի խե­լա­միտ ըն­տր­ված մաս­նա­գի­տա­կան խմ­բի տք­նա­ջան աշ­խա­տան­քը, որ փո­խել է տաս­նա­մյակ­նե­րի պատ­կե­րա­ցում­նե­րը՝ 21-րդ դա­րի պա­հանջ­նե­րին ու տեխ­նո­լո­գիա­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ու հե­տայ­սու հայ ա­շա­կեր­տը լի­նե­լու է հայ այն ու­սա­նո­ղը, որ սո­վո­րե­լու է հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի բու­հե­րի լա­վա­գույն հա­րյու­րյա­կում բարձ­րա­կարգ տե­ղե­րում գտն­վող հայ­կա­կան հա­մալ­սա­րան­նե­րում ու մր­ցու­նակ է լի­նե­լու գի­տե­լի­քա­հեն տն­տե­սու­թյան մեջ աշ­խա­տա­տեղ գտ­նե­լու հա­մար: Ի­րա­պես պի­տի շնոր­հա­կալ լի­նեի կա­ռա­վա­րու­թյա­նը, որ մտա­ծում է պե­տու­թյան ա­պա­գա­յի մա­սին՝ կր­թու­թյան ու գի­տու­թյան զար­գա­ցու­մը դնե­լով գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քում: Փո­խա­րե­նը՝ ա­մեն օր լսում եմ քրեա­կան ու քա­ղա­քա­կան մե­ղադ­րանք­ներ չա­փո­րո­շիչ­նե­րի թե­մա­յով, որ կապ չու­նեն կր­թու­թյան բո­վան­դա­կու­թյան հետ, ե­թե նպա­տա­կը ա­պազ­գա­յին կոնգ­լո­մե­րա­տի մաս­սա­յա­կան ար­տադ­րու­թյու­նը չէ, որ­տեղ ոչ ոք ոչն­չի հա­մար պա­տաս­խա­նա­տու չէ: Փո­խա­րե­նը՝ տրա­մա­բա­նա­կան ու մարդ­կա­յին ձանձ­րույթ է հոր­դում, երբ ու­զում ես գրել, թե ինչ է ա­նում ԿԳՄՍ նա­խա­րա­րը, ո­րով­հետև նա կամ ո­չինչ չի ա­նում կամ ինչ ա­նում է, միայն ի­րեն է հաս­կա­նա­լի, մեկ էլ՝ վար­չա­պե­տին, որ չի կա­րող ըն­կե­րո­ջը գոր­ծից հա­նել: ՈՒ ար­դեն նույ­նիսկ ա­նի­մաստ է հարց­նել՝ ին­չու՞ է լռում կամ ի՞նչ է ա­նում խոր­հր­դա­րա­նը: Ո­րով­հետև, նույ­նիսկ ե­թե ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, ան­գամ ՔՊ-ն ո­րո­շեն ան­վս­տա­հու­թյուն հայտ­նել ա­ռող­ջա­պա­հու­թյան, ԿԳՄՍ կամ որևէ այլ նա­խա­րա­րի ու գոր­ծըն­թա­ցը սկ­սեն, կողմ քվեար­կեն, ա­վար­տեն, վար­չա­պետն է ո­րո­շում՝ պաշ­տո­նան­կել, թե ոչ: Ի­մա՝ փաս­տա­ցի խոր­հր­դա­րա­նը լծակ չու­նի կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քը վե­րահս­կե­լու: Իսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նից բա­ցի՝ մյուս՝ հա­մա­րյա 3 մի­լիոն վար­չա­պետ­նե­րը, որ ա­մեն օր քնում ու արթ­նա­նում են իբրև ՀՀ միակ ու իս­կա­կան իշ­խա­նու­թյու՞ն: Ի­մա՝ հան­րու­թյու­նը, ի­մա՝ ժո­ղո­վուր­դը, ի­մա՝ փո­ղո­ցը: Նրանք այլևս գոր­ծոն չեն, եր­բեք էլ գոր­ծոն չեն ե­ղել: Եվ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ա­մեն օր դա ա­պա­ցու­ցում է՝ ըն­դու­նե­լով ու խոր­հր­դա­րա­նում ա­նար­գել վա­վե­րաց­նե­լով օ­րենք­ներ, ո­րոնց ՕԳԳ-ն միայն իր իշ­խա­նու­թյան գո­յատևմանն է նպաս­տում, իսկ ժո­ղո­վուր­դը դուրս է գա­լիս փո­ղոց ու ոս­տի­կա­նու­թյան «օգ­նու­թյամբ» վե­րա­դառ­նում տուն, կամ էլ՝ ա­ռանց ոս­տի­կան­նե­րի, բայց նաև ա­ռանց ար­դյուն­քի: Փաս­տա­ցի՝ բո­լոր մա­կար­դակ­նե­րի իշ­խա­նու­թյուն­ներն այ­սօր աշ­խա­տում են միայն մեկ սկզ­բուն­քով՝ ինչ­պես վեր­ջին լու­ման հա­նել մարդ­կանց գր­պա­նից: Ինչ տես­քով ու­զում է՝ լի­նի: «Ա­սում են՝ կա­ռա­վա­րու­թյու­նը գույ­քա­հարկն ա­վե­լաց­րել ա. գույ­քա­հար­կը, ա­ռա­ջին հեր­թին, այս ճա­նա­պարհն է դառ­նա­լու,- Տա­վու­շում բնա­կիչ­նե­րի հետ հան­դիպ­մանն ա­սաց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։- Ձեր ման­կա­պար­տեզն է դառ­նա­լու։ Ոչ մի բան չի լի­նի, ե­թե ձեզ­նից յու­րա­քան­չյու­րը 2 տուփ ծխա­խոտ պա­կաս ծխի, էդ 2 տուփ ծխա­խո­տի փո­ղը վճա­րի բյու­ջե։ Մի շիշ օ­ղի պա­կաս խմի, էլ չեմ ա­սում՝ եր­կու շիշ, էդ փո­ղը վճա­րի բյու­ջե, ո­րով­հետև դա դառ­նում է ճա­նա­պարհ։ Այդ գույ­քա­հար­կը, որ ա­վե­լաց­րինք, հորս տո՞ւն եմ տա­նե­լու։ Ոչ, ձեր հոր տունն է մտ­նե­լու, ձեր հայ­րա­կան տնե­րի ճա­նա­պարհն է այդ գույ­քա­հար­կը, ման­կա­պար­տե­զը, դպ­րոցն է այդ գույ­քա­հար­կը»: Այս մա­կար­դա­կի կա­ռա­վա­րում է Հա­յաս­տա­նում, ու­րեմն՝ ի՞նչ ակն­կա­լել: Ի­րա­պես շնոր­հա­կալ պի­տի լի­նել, որ չի աս­վում՝ հաց քիչ կե­րեք, ջուր քիչ խմեք, լույսն էլ ե­րե­կո­յան մի վա­ռեք, լո­ղա­ցեք շա­բա­թը մեկ, հա­գուստ-կո­շիկ ու­նե­ցեք մեկ օ­րի­նա­կից՝ «ոչ մի բան չի լի­նի», «ձեր գր­պանն է մտ­նում, հորս տուն չեմ տա­նում»: Հա, ու երբ տա­նը ձեզ հաց են տա­լիս, լավ կլի­նի ՀԴՄ կտ­րոն տաք, նույ­նը՝ երբ լվա­նում են ձեր հա­գուստ-մա­գուս­տը, տուն-մունն են մաք­րում՝ ՀԴՄ տվեք, որ ի­մա­նանք ձեր ի­րա­կան ե­կա­մուտ­նե­րը: Բո­լորդ հայ­տա­րա­րագ­րեք ձեր ե­կա­մուտ­նե­րը, չէ որ դուք կո­ռուպ­ցիո­ներ եք, գող եք, ե­թե ձեռք­ներդ գր­պանն եք տա­նում, միան­շա­նակ՝ պե­տու­թյան գր­պանն է, ո­րով­հետև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում հաս­տատ­ված է ընդ­հան­րա­կան մե­ղա­վո­րու­թյան կան­խա­վար­կա­ծը՝ դուք պի­տի ա­պա­ցու­ցեք, որ մե­ղա­վոր չեք, ոչ թե պե­տու­թյու­նը՝ որ մե­ղա­վոր եք: Եվ գի­տակ­ցու­թյան այս դա­րա­կազ­միկ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո լրագ­րու­թյու­նը վե­րա­նում է, ո­րով­հետև կամ պի­տի աչ­քերդ փա­կես ու փա­ռա­բա­նես կա­ռա­վա­րու­թյա­նը՝ աշ­խար­հի միակ ու ան­նա­խա­դեպ, հզոր ու ար­ժա­նա­պա­տիվ, ար­դար ու հան­ճա­րեղ, կամ աչ­քերդ փա­կես ու դա­տա­փե­տես նույն այդ կա­ռա­վա­րու­թյա­նը՝ հա­մա­րյա նույն պատ­ճա­ռով, բայց հո­մա­նիշ­նե­րի հա­կա­նիշ­նե­րով, որ նույն­քան ու ա­վե­լի ճիշտ են: Ո­րով­հետև գի­տակ­ցու­թյան վե­րա­սեր­ման կամ այ­լա­սեր­ման այս մա­կար­դա­կում այլևս ոչ մե­կին պետք չէ ՎԵՐ­ԼՈՒ­ԾՈՒ­ԹՅՈՒՆ, պա­հան­ջար­կը մեկն է՝ կամ հիաց­մունք, կամ հայ­հո­յանք ար­տա­նե­տող մե­քե­նա պի­տի լի­նես: Ե­թե հան­դգ­նում ես ա­նա­չառ լի­նել, վեր­լու­ծել, լա­վին՝ լավ, վա­տին՝ վատ գնա­հա­տել ու չե­զոք մնալ, կամ կար­դա­ցող չկա, կամ՝ հրա­պա­րա­կող ու ե­թեր տվող: Մի­ջին վի­ճա­կագ­րա­կան հա­յը, որ ոչ սև է, ոչ սպի­տակ, ապ­րում է իր կյան­քի լա­վա­գույն ժա­մա­նա­կը՝ ոչ ակն­կա­լիք ու­նի, ոչ տա­լիք: Նա ոչ մե­կին պետք չէ, նա դուրս է քա­ղա­քա­կա­նու­թյու­նից, սո­ցիու­մից ու ապ­րում է իր ա­պա­տիկ կյան­քը՝ մի կտոր հա­ցի ու չոր տա­նի­քի հա­մար: ՈՒ՝ խո­րա­պես թքած ու­նի, թե ով է ի­րեն ան­վերջ սի­րում ու ով է իր ա­ռաջ ան­կանգ խոր­նարհ­վում, ո­րով­հետև նրա վրա չեն ներ­գոր­ծում բա­ռե­րը, նա ռեալ կյան­քում սի­րո, խո­նար­հու­մի կա­րիք չու­նի, պար­զա­պես ՄԱՐ­ԴԱ­ՎԱ­ՅԵԼ ՈՒ ԱՐ­ԺԱ­ՆԱ­ՊԱ­ՏԻՎ ԱՊ­ՐԵԼ Է ՈՒ­ԶՈՒՄ: Իր միակ կյան­քը, որ խիստ սահ­մա­նա­փակ է տա­րի­նե­րի մեջ, ու իր մեղ­քը չէ, որ իր կյան­քը հա­մըն­կել է տա­րե­րա­յին ա­ղետ­նե­րի, հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի, հե­ղաշր­ջում­նե­րի, պա­տե­րազմ­նե­րի, պան­դե­միա­նե­րի հետ, ինքն ապ­րել է ու­զում, ու ծն­վե­լուց ա­ռաջ ոչ ոք ի­րեն չի հարց­րել՝ որ­տե՞ղ ու ե՞րբ ես ու­զում լույս աշ­խարհ գալ: ՈՒ­րեմն՝ ո՞վ սպա­նեց քեզ: Ո՞վ կոտ­րեց քո դի­մադ­րու­նա­կու­թյու­նը, ո՞վ կյան­քը դարձ­րեց ինք­նըս­տին­քյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի շղ­թա­յա­կան ռեակ­ցիա՝ ա­ռանց պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պի: Պար­զա­պես ապ­րիր՝ մինչև մեռ­նես: Ո­րով­հետև տանն ես, թե փո­ղո­ցում, լռում ես, թե բո­ղո­քում, քո ՁԱՅ­ՆԸ լսե­լի չէ: Ընդ­հան­րա­կան աղ­մու­կի մեջ քո ՁԱՅ­ՆԸ ոչ մե­կին չի հե­տաք­րք­րում, իսկ ե­թե հե­տաք­րք­րում է՝ իբրև գոր­ծիք, որ տեղ հասց­նեն ի­րենց ԱՂ­ՄՈՒ­ԿԸ: ՈՒ դա կոչ­վում է մեծ քա­ղա­քա­կա­նու­թյուն՝ փոքր երկ­րում, որ ինքն ի­րեն չի հաս­կա­նում, չի սի­րում ու չի արժևո­րում, կառ­չել է իր կի­սա­մաշ պատ­կե­րա­ցում­նե­րից ու ապ­րում է իր կի­սատ-պռատ գո­յու­թյու­նը՝ մեր­ժե­լով Աստ­ծուն ու հեր­քե­լով սա­տա­նա­յին:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Ի­րա­պես եր­ջա­նիկ պի­տի լի­նեի ու ներ­դաշ­նակ հո­գու-սր­տի-մտ­քի հետ, ե­թե կա­րո­ղա­նա­յի գտ­նել այն բա­ռե­րը, որ սպա­նեին այս ա­նի­մաստ պո­պու­լիզ­մի հոս­քը, դե­մա­գո­գիա­յի ու անմ­տած բա­ռա­հոս­քի հոր­ձան­քը: Կամ գտ­նեի եր­ջան­կու­թյան այլ տար­բե­րակ՝ չեմ լսում, չեմ տես­նում, չեմ հաս­կա­նում ու չեմ խո­սում, ապ­րեի խո­տի կյան­քով, որ աս­ֆալ­տի տա­կից ձգ­վում է եր­կինք ու կեն­սա­տու հյու­թեր քա­մում հո­ղից ու արևից: Բայց մար­դը խոտ չէ: Նույ­նիսկ` մո­լա­խոտ: Դուք եք ընտ­րում՝ ապ­րե՞լ, թե՞ պար­զել՝ ո՞վ և ին­չու՞, ինչ­պե՞ս ձեզ սպա­նեց՝ լա­վա­գույն ցան­կու­թյուն­նե­րի ու ի­րա­կա­նու­թյան խաչ­մե­րու­կում, որ­տեղ չկան լու­սա­ցույց­ներ: Ան­գամ կա­ռա­վա­րու­թյուն ու վար­չա­պետ չկա, դուք եք ու Աստ­ված: Ողջ լե­րուք:

Դիտվել է՝ 6966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ